Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների  գործունեության միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց 2019-2023թթ գործունեության միջոցառումների ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության մայիսի 16-ի նիստում հարցի քննարկման ընթացքում նախարարների մի մասը տեխնիկական փոփոխություններ իրականացնելու առաջարկներ ներկայացրեց:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց տվյալ տեխնիկական հարցերը շտկելու համար սահմանել մեկ շաբաթ ժամկետ:

«Ներկայացված բոլոր առաջարկներն էլ ընդունելի են: Առաջարկում եմ մեկ շաբաթ ժամկետ ֆիքսել վերջնական խմբագրական աշխատանքների ամփոփման համար, որովհետև ո’չ բանավեճային, ո’չ բովանդակային հարցեր չկան, տեխնիկական հարցեր են ընդամենը»,- ասաց Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում