Քաղաքականություն

Կայացավ վարչապետ Փաշինյանի և Չինաստանի նախագահի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Կայացավ վարչապետ Փաշինյանի և Չինաստանի նախագահի հանդիպումը

ՊԵԿԻՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պեկինի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին մասնակցության հրավերի համար։ «Սա լավ հնարավորություն է ձեզ հետ հանդիպելու և հեռանկարները քննարկելու համար։ Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ։ Հայկական ձեռագրերում դեռ 5-րդ դարում նկարագրվում են երկու ժողովուրդների կապերը։ Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար, քաղաքական բնույթ։ Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էր Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Չինական կողմից մասնակցում էր Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի նախարար Խուանգ Քուենմինգը, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տինգ Սյուեսյանգը, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին, ԱԳ փոխնախարարներ Լը Յուչընգը, Ցին Գանգը, Կոմերցիայի նախարար Ճոնգ Շանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցելու է Ասիական քաղաքակրթությունների առաջին երկխոսության համաժողովին։

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Արտաքին քաղաքականություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

Քաղաքականություն

Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Քաղաքականություն

Ջեյմս Օ’Բրայենը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում