Քաղաքականություն

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստում ԱՄՆ-ն վերահաստատել է Հայաստանի հետ աշխատելու պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստում ԱՄՆ-ն վերահաստատել է Հայաստանի հետ աշխատելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստում վերահաստատել է բարեկեցիկ Հայաստան կերտելու ճանապարհին Հայաստանին աջակցելու ու մեր երկրի հետ աշխատելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց երկխոսության համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը:

«Մենք այսօր հանդիպում ունեցանք բարեկամության և գործակցության ոգով, և մենք ուրախ ենք այս ներկայացուցչական պատվիրակությամբ լինել Հայաստանում: Հանդիպումների այս 8 ժամը շատ արագ անցավ, և մենք համագործակցության, գործընկերության ոգով վերահաստատեցինք, որ պատրաստ ենք շարունակել աշխատել Հայաստանի հետ: Մենք ցանկանում ենք տեսնել բարեկեցիկ Հայաստան, ժողովրդավար Հայաստան, որը խաղաղ ապրում է իր հարևանների հետ»,- ասաց Քենթը:

Նիստից հետո Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը աջակցության համաձայնագրեր ստորագրեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում