Վարչապետ Փաշինյանը տեղական ավիափոխադրողներ ունենալը համարում է ստրատեգիական նշանակության հարց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է, սակայն կառավարությունը չի պատրաստվում ստեղծել ավիաընկերություն ու դրան տալ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկել Փաշինյանն այս մասին խոսեց ԵՊՀ-ում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

«Մենք ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, սակայն մեր տեսակետն այն չէ, թե կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի և ազգային փոխադրողի կարգավիճակ տա դրան: Մենք քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայնների կառավարումը ստանձնած ընկերության հետ, փորձում ենք համատեղ հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ ունենք: Մենք նաև ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշումը, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականություն: Եվ փորձում ենք հասկանալ, թե այն որքանով է համապատասխանում այսօրվա մեր պահանջներին ու ապագայի կարիքներին»,-ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ փորձում են նաև վերլուծել, թե այլ գործընկերների հետ հարաբերությունները որքանով են համապատասխանում Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO)-ի կողմից սահմանված ստանդարտներին ու չափանիշներին:Կան տեսակետներ, թե երեք կետերում բավարար կերպով հաշվի առնված չեն մեր ազգային ու պետական շահերը:

«Պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ, որպեսզի ցնցումներ չառաջացնենք: Սակայն մյուս կողմից ես համաձայն եմ, որ տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է: Սակայն մեր քաղաքականությունն այն չէ, որ ինչ-որ ընկերության մենաշնորհի դիրք տանք: Եթե մենք տեղական փոխադրողի համար պայմաններ ենք ստեղծում, պետք է ստեղծենք բոլոր տեղական փոխադրողների համար, որպեսզի այդ դաշտում նոր ընկերություններ ի հայտ գան»,-եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English

«Մասրիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են С-400-ների հնարավոր նոր մատակարարումները

Ամերիկացիներն առաջին անգամ զբաղեցրել են Bloomberg-ի միլիարդատերերի աղյուսակի բոլոր առաջին 10 տեղերը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Դպրոցներ տանող 14 ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 98 մլն դրամ

Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Մարտունիի երաժշտական դպրոցում դուդուկահար Գևորգ Դաբաղյանի մասնակցությամբ անցկացվել է վարպետության դաս

Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազները

ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Ամեն ինչ հիանալի անցավ. «Tour of Armenia» հեծանվավազքի առաջին օրվա հաղթողը կիսվել է տպավորություններով