Լենա Նազարյանն իրենց իշխանության օրոք բացառում է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը բացառում է, որ իրենց իշխանության օրոք կարող է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդում լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լենա Նազարյանն այս մասին ասաց ապրիլի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով տարածված խոսակցություններին, թե Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է:

«Կոռուպցիայի դեմ պայքարում մենք չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների: Նախաքննություն է ընթանում, ամենահամառ բանը փաստն է, պետք է սպասել նախաքննության ավարտին: Բացառում եմ, որ նոր Հայաստանում կարող է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդում լինել, և բացառում եմ, որ որևէ պաշտոնյա մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,- ասաց Նազարյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Հայերեն English Français

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա