Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ՍԴ-ի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տարասյանը թեկնածուին ներկայացրեց խորհրդարանի ապրիլի16-ի նիստում:

«ՍԴ-ի դատավորի թեկնածուի առաջադրումը կանոնակարգելու և գործընթացը ավելի թափանցիկ կազմակերպելու համար հունվարի 31-ին նախագահի կարգադրությամբ սահմանվեց ընթացակարգ, որը կապահովի նշված սկզբունքները: Ձևավորվել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են պետական և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությամբ սահմանված ժամկետներում ներկայացվել են ՍԴ-ի դատավորի երեք թեկնածուների փաստաթղթեր` Գոռ Հովհաննիսյանի, Վահե Գրիգորյանի և Մարտին Մանուկյանի: Աշխատանքային խմբի անդամները թեկնածուների հետ զրույցից հետո իրենց կարծիքները փակ ծրարներով ներկայացրել են նախագահին: Նախագահը, ընդունելով ի գիտություն, ունենալով յուրաքանչյուր թեկնածուի հետ առանձնազրույց, ներկայացրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,-ներկայացրեց Տարասյանը:

Գոռ Հովհաննիսյանը ծնվել է 1978-ի սեպտեմբերի 15-ին Արթիկում: Նա 2000-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա 2002-ին մագիստրատուրան` քրեաիրավական մասնագիտացմամբ: Համալսարանն ավարտելուց հետո զորակոչել է ժամկետային զինվորական ծառայության: Մասնագիտական աշխատանքյաին գործունեությունը ծավալել է 2001-ից: 2014-ին ավարտել է Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոկտորատուրան և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան: Տարասյանը նշեց, որ Գոռ Հովհաննիսյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի և համապատասխանում է Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ դատավորի ներկայացված պահանջներին:

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres