ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական միացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ միացել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:

«Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան Կայսրությունը հայ ժողովրդի դեմ իրականացրել է սպանությունների, բռնությունների ու տեղահանման դաժան արշավ: 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը խլել է 1.5 միլիոն մարդու կյանք: Ցեղասպանությունն անցյալի մասնիկ չէ, այլ միշտ գոյություն ունեցող սպառնալիք: Ցեղասպանության ժխտումը ոչ միայն շարունակում է վնաս հասցնել վերապրածներին, այլ ավելի հավանական է դարձնում դրա կրկնությունն այլ ժողովուրդների նկատմամբ»,- ասել է Ադամ Շիֆը՝ կարևորելով Կոնգրեսի կողմից պատմական փաստը ճանաչելու կարևորությունը:

Գուս Բիլիրակիսն էլ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր ու համարձակ էջ կդառնա: Նրա խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն դեմ հանդես գա Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Հայերեն English Français

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում