Տնտեսություն

Պետությունը միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողների աշխատավարձը, անկախ չափից, հարկելու է 5000 դրամ ամրագրված դրույքաչափով

1 րոպեի ընթերցում

Պետությունը միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ  աշխատողների աշխատավարձը, անկախ չափից,  հարկելու է 5000 դրամ ամրագրված դրույքաչափով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողներն, անկախ աշխատավարձի մեծությունից, կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողներն,անկախ աշխատավարձի մեծությունից, կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով»,-ասաց փոխնախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված փոփոխություններում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում բոլորը ազատվում են հիմնական հարկերից՝ անգամ շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում