Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը մտքեր են փոխանակվելու Արցախը բանակցություններում ներգրավելու շուրջ. Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպմանը մտքեր են փոխանակվելու Արցախը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման և ընթացքի մասին զեկույցի քննարկմանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Պատգամավորի հարցին, թե կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվելու նաև Արցախը բանակցություններում ներգրավելու հարցի շուրջ, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Այո, իհարկե, Ստեփանակերտում իմ ունեցած ելույթի առաջին դրույթը դա էր: Ես իմ ասուլիսում էլ ասացի, որ ես ցանկանում եմ, որ բոլորս ճիշտ հասկանանք, որովհետև կան տարբեր մեկնաբանություններ կան և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: Տարօրինակ կերպով նաև Հայաստանում մեկնաբանություն կա, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է: Սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ կարող է կանխատեսել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում: «Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, դա, ըստ էության, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, քննարկումների, և, ըստ էության, սա այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ կա արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգ, Փաշինյանը պատասխանեց, որ Ադրբեջանի նախագահի հետ նախորդ քննարկումների ժամանակ հայտնել է իր դիրքորոշումը, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները չպետք է կոնկրետ օրակարգ ունենան: «Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և մենք ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ մարտի 12-ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը: Իր ելույթում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ դեկտեմբերի 9-ին կյայացած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Նա հավելել է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:

Հայերեն English Français Русский

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին

Հայաստանում անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը, 2-3 աստիճանով ցրտելուց հետո կտաքանա 6-8 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին

Իրանն ու ԱՄՆ-ն կառուցողական են գնահատել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկը. BBC

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Շիրակի մարզից 2025-ին ներկայացվել է 31 սուբվենցիոն ծրագիր