Տնտեսություն

Հայաստանում հունիսին կանցկացվի ինժեներական շաբաթ. նախատեսված է մոտ 300 մասնակից արտերկրից

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսին կանցկացվի ինժեներական շաբաթ. նախատեսված է մոտ 300 մասնակից արտերկրից

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Լոռու մարզպետարանի և «Ինժեներական ասոցիացիա»-ի միջև: Այն ստորագրեցին Հ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ինժեներական ասոցիացիա»-ի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը: Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հունիսի 24-28-ը կանցկացվի ինժեներական շաբաթ:

«Ինժեներական շաբաթը կտևի 4 օր, կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ՝ կապված տարբեր տեխնոլոգիական լուծումների հետ, մասնավորապես, առանց վարորդների մեքենաների, արհեստական բանականության և այլն: Ունենք բացառիկ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսված է մոտ 300 հյուր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Բագրատ Ենգիբարյանը:

Միջոցառումների մեկնարկը կտրվի Երևանում, սակայն վերջին մասը՝ ամփոփումը, կկատարվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կանցկացվի մեծ համաժողով և ցուցադրություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում