Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է ՀՀԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը կասեցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արփինե Հովհաննիսյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Իր գրառմամբ Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և միանալու է այն փաստաբանների հանրույթին, որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադրություններից: Արփինե Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որի նպատակն է լինելու վերահսկել երկրում տեղի ունեցող գործընթացները, վեր հանել խնդիրները, միևնույն ժամանակ՝ առաջարկել լուծումներ:

«Մեր տեսլականն այն է, որ կրթության եւ անաչառ, կշռադատված վերահսկողության միջոցով մենք ի զորու ենք արձանագրել փոփոխություններ մեր երկրում։ Մենք պատրաստ ենք մեր թիմում ընդգրկել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է եւ պատրաստ են իրենց ջանքերը ներդնել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

«Դավիթ եւ գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում իրականացնելու եմ մասնագիտական գործունեություն` գործընկերոջ կարգավիճակով: Այս ընկերությունը իր տեսակով, թիմով ու գործունեության ձեւաչափով եզակի է մեր երկրում: Մասնագիտացած լինելով գործարարության, ներդրումների ոլորտներում եւ գործունեության առանցք սահմանելով իրավական ոլորտում համալիր քաղաքականությունների մշակումը՝ ընկերությունն ընդգրկում է լայն ոլորտներ՝ հարկային բնագավառից մինչեւ մտավոր սեփականություն։ Մենք կարծում ենք, որ որակյալ ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են ստեղծել իրական արժեքներ, փոխել մեր երկրի գործարար եւ ներդրումային միջավայրը։ Շարունակելու եմ նաեւ իմ ակտիվ դասախոսական եւ գիտամանկավարժական գործունեությունը։ Բացի ավանդական առարկաներից իմ կողմից մշակվել են նաև երկու հեղինակային դասախոսությունների կուրսեր, որոնք ներկայացնելու համար արդեն իսկ ստացել եմ հրավերներ մի շարք բուհերից։

Վերոգրյալը նշանակում է, որ ես շարունակելու եմ իմ ակտիվ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներին, խորքային վերլուծության եմ ենթարկելու կայացվող որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում չեմ խորշելու սուր քննադատություն հնչեցնելուց։ Մեր երկրին ծառայելու համար բացի քաղաքականությունից եւ պետական ծառայությունից, կան այլ կարեւոր հարթակներ, որոնք պահանջում են իրական նվիրվածություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Հատկապես կարեւոր է, որ այս փուլում հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո։ Ասվածը հատկապես կարևորվում է հասարակական կազմակերպություն հիմնելու որոշման համատեքստում, քանզի այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքացիական հասարակություն, որը կխոսի, ոչ թե երբ սպասարկում է ինչ-որ շահ, այլ երբ անհրաժեշտ է խոսել` ներկայացնելով հավասարակշռված ու համակողմանի կարծիք:

Այս ամենը հաշվի առնելով` ես որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում:

Շատ շուտով առավել մանրամասն կներկայացնեմ հասարակական կազմակերպության գործունեության հիմնական նպատակները, ուղղությունները եւ կազմակերպության գործունեության վերաբերյալ մեր տեսլականը»,- գրել է Հովհաննիսյանը:

Հայերեն English Français Русский

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ կատարվում են խարդախություններ. Կիբեռոստիկանություն

Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը

Հայաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված են ԹՐԻՓՓ նախագծի՝ գետնի վրա սեղմ ժամկետներում իրականացման հարցում

Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրվարույթ

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է N բանակային զորամիավորում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին

Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում՝ Լուլա դա Սիլվայի հասցեին Միլեյի վիրավորանքների պատճառով

Հայաստանի ու Հնդկաստանի միջև տեղի է ունեցել պաշտպանության համագործակցության հարցերի շուրջ քննարկում

Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը