ՀՀ վարչապետն ազդարարեց կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն ամփոփելու ժամկետը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում կառավարությունը խորհրդարանին կներկայացնի կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախագիծը կամփոփեն փետրվարի 8-ին:
Վարչապետը տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս խորհրդարանին կներկայացվի նաև Հարկային նոր օրենսգիրքը և դրանից բխող մի քանի օրենսդրական նախաձեռնություններ: Հարկային օրենսգիրքը, ըստ վարչապետի, ևս կարևոր նշանակություն ունի: