Քաղաքականություն

Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների խորացմամբ. ՆԻկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների խորացմամբ. ՆԻկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան, շատ զբոսաշրջիկներ գան: Ընդհանրապես, մտադիր ենք Իրանի հետ մեր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները խորացնել: Դրա համար կան բոլոր նախապայմանները: Մենք մտադրված ենք կառուցողական ու հույս ունենք, որ մեր բարձր մակարդակի փոխայցելություններով այդ բարձր ֆոնը կամրապնդվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում