Քաղաքականություն

«Ազգային առաջընթաց»-ի պատգամավորի թեկնածու Լուսինե Հարոյանը քաղաքական և գաղափարական Ազգային ժողովի ձևավորում է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

«Ազգային առաջընթաց»-ի պատգամավորի թեկնածու Լուսինե Հարոյանը քաղաքական և գաղափարական Ազգային ժողովի ձևավորում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը քվեարկեց հանուն բոլորի պայծառ ապագայի, նոր Հայաստանի և այն գործի, որ սկսվել է 2018 թվականի ապրիլ-մայիսին, և որը դեռ պետք է շարունակեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ բացառիկ շանս է, որպեսզի արդար և թափանցիկ ընտրություններ լինեն:

«Շատ լավ տրամադրությամբ և մեծ հույսերով եմ գնում ընտրության: Քաղաքացիներն, ովքեր հասցրեցին ծանոթանալ մեր կուսակցության ծրագրերին, գաղափարներին՝ իրենց ձայնը կտան մեզ»,- նշեց Հարոյանը և հավելեց, որ պետք է համբերել ու երեկոյան հետևել արդյունքներին:

«Հույս ունեմ, որ մենք վերջապես կունենանք քաղաքական, գաղափարական Ազգային ժողով, որտեղ ներկայացված կլինեն մարդիկ, ովքեր իրոք մտահոգ են երկրի ճակատագրով: Կարծում եմ՝ նոր Խորհրդարանում կլինեն մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները կներդնեն երկրի առաջընթացի համար»,- ընդգծեց «Ազգային առաջընթաց» կուսակցության պատգամավորի թեկնածուն:

Նա ընդգծեց, որ խորհրդարան չանցնելու դեպքում իրենք կշարունակեն ակտիվ լինել, իրենց գործունեությունը ծավալել որպես արտախորհրդարանական ուժ:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում