Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 3-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին: Փաստաբանները բողոքարկել էին Առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ին կայացրած որոշումը՝ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է այն պատճառով, որ ինքը չի հասցրել ավարտել բողոքի ներկայացումը: «Ես իմ բողոքը սկսեցի ներկայացնել, բայց ավարտին չհասա»,- ընդգծեց Հայկ Ալումյանը:

Ավելի վաղ, նոյեմբերի 29-ին կայացած նիստի ընդմիջմանը Քոչարյանի պաշտպանը նշել էր. «Որպեսզի դատարանն իրավունք ունենար կալանավորեր Ռոբերտ Քոչարյանին, նա պետք է ապացուցված համարեր, որ Քոչարյանն այս գործով չպիտի օգտվեր անձեռնմխելիությունից: Եթե ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, ապա նոր դրանից հետո պետք է քննարկվեր, թե արդյո՞ք առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ պարոն Քոչարյանը կատարել է այն ամենն, ինչն իրեն մեղսագրվում էր: Եթե այդ հիմնավոր կասկածը չկա, էլի ոչինչ չի քննարկվում, նա պետք է բաց թողնվի: Եթե հիմնավոր կասկածն առկա է, ապա դրանից հետո պետք է քննվեր այն, թե պարոն Քոչարյանն ազատության մեջ հնարավոր է թաքնվեր կամ գործին խոչընդոտեր: Այս ամեն ինչից դատարանը ոչինչ հաշվի չի առել»,- նշել էր Հայկ Ալումյանը: Նա ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայության ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսային զրույցը հրապարակվելուց հետո առաջ եկան նոր հանգամանքներ: Եվ դրանք հաշվի առնելով՝ փաստաբաններն էլ բողոք են ներկայացրել:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել