Տնտեսություն

Խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար

1 րոպեի ընթերցում

Խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեցՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՆիկոլՓաշինյանը՝ Ալավերդի քաղաքում«Իմ քայլը»կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։ Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում