ՀԱԷԿ-ի արդիականացման արդյունքում մոտ 21 տոկոսով կավելանա էլեկտրաէներգիայի արտադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման երկարաձգման և արդիականացման նախագծի իրականացման արդյունքում կաճի էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Մենք հնարավորություն ենք ստեղծում ատոմակայանի նախագծային ժամկետը երկարաձգել, միևնույն ժամանակ, նաև տեղի են ունենում էներգաբլոկի արդիականացման և շահագործման սարքավորումների վերազինման աշխատաքներ: Ընդհանուր ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք 10 տոկոս հզորության ավելացում, ընդ որում՝ նույն վառելիքի ծախսի պարագայում: Այսինքն` մենք կունենանք ավելի մեծ արտադրության ծավալ և ավելի ցածր սակագին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղրամյանը:

Հարցին, թե հնարավոր է արդյոք այդ աշխատաքների արդյունքում լինի ավելի ցածր էլեկտրաէներգիայի սակագին, Բաղրամյանը պատասխանեց. «Միանշանակ, հնարավորություն կլինի. եթե ատոմակայանը սովորաբար ընդհանուր 2.4 միլիարդ կիլովատ.ժամ էլեկտրաէներգիա է տվել, վերազինման արդյունքում 2.9 միլիարդի կհասնենք: Այսինքն՝ մոտ 500 միլիոն կիլովատ.ժամ ավելի էլեկտրաէներգիա կառաքի ատոմակայանը: Դա կազդի էլեկտրաէներգիայի մեծածախ սակագնի վրա, բնականաբար, կազդի և նվազելու է ընդհանուր մեծածախ սակագինը»,- եզրափակեց Բաղրամյանը:

Ռուսաստանի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի նպատակն է մինչև 2026թ․ կայանի գործողության ժամկետի երկարացումն ու ռեսուրսի վերականգնումը։ Համաձայնագրով նախատեսվում է 270 մլն դոլարի չափով հայկական կողմին վարկի տրամադրում և 30 մլն դոլարի չափով դրամաշնորհի հատկացում, որոնք ուղղվելու են կայանի շահագործմանն ուղղված անվտանգության և արդյունավետության բարձրացման աշխատանքներին:

Հայերեն English Русский

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք