Տնտեսություն

Բացվելու են հեռուստացույցների, կենցաղային իրերի, տեսքտիլի նոր արտադրություններ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հանրությունը դեկտեմբերի 9-ից հետո պետք է ակնկալի տնտեսական հեղափոխություն: Այդ մասին Փաշինյանը նշեց՝ Երևանում տեղի ունեցող երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով Արգածատոնի մարզում հայտարարած 500 մլն դոլարի ներդրումներ ակնկալելու մասին իր հայտարարությանը՝ Փաշինյանը նշեց. «Եթե ամեն ինչ նորմալ լինի, իսկ ամեն ինչ նորմալ կլինի, կտեսնեք ներդրումները: Դրանք ընթացքի մեջ են, մենք աշխատում ենք, որ իրականություն դառնան: Արդեն մի քանի քայլ արվել է, կարծես ամեն ինչ լրջանում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ կենցասղային տեխնիկայի արտադրություն է բացվելու Մերձավանում: «Հույս ունենք, որ հեռուստացույցների և կենցաղային իրերի հայկական բրենդը հաջողություն կունենա: Շիրակում բացվում է տեքստիլի նոր գործարան: Անշարժ գույքի շուկայում աննախադեպ մեծ ակտիվություն է: Այսպես շարունակվելու պարագայում շինարարության, տեսքտիլի և արտադրության ոլորտում նոր վերելք է սկսվելու: Երբ հանքարդյունաբերությունը կբերենք պատշաճ մակարդակի՝ մեր տնտեսություն իսկապես հեղափոխական փուլ է մտնելու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, Հայաստանի քաղաքացիների համար բացվել են տնտեսական գործուեության ընդարձակ հնարավորություններ և իր կոչն այն է, որ քաղաքացիները դրանցից անպայման օգտվեն: «Մյուս տարի կընդունենք Հարկային նոր օրենսգիրքը, որով միկրո, փոքր, միջին և խոշոր բիզնեսի համար կստեղծենք նոր, արդար, հավասար պայմաններ: Ասում ենք՝ հարստացեք և հարստացրեք: Մենք քաջալերելու ենք, որ քաղաքացիները հուսահատության, դատապարտվածության մթնոլորտը հաղթահարեն»,- նշեց նա:

Հայերեն English

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International-ի տիտղոսը

Մասկատում սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլը

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազմամբ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն. Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը