Հասարակական

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, որը մերկասառույցի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար, այժմ բաց է և բեռնատարները կարող են ազատ երթևեկել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից:

«Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածը ևս բացվել է, և բեռնատարները մտնում են Վրաստան։ Ռուսական հատվածում կա խցանում»,- նշված է «Ֆեյսբուք»-ի՝ դեսպանության էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում