Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետն ավարտելու բավարար ռեսուրս. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե պետք է հասկանալ՝ կարո՞ղ է անցումային փուլում գտնվող Հայաստանը շարունակել կրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու, ԵԱՏՄ-ում նախագահության ծանրաբեռնվածությունը:

«Հայաստանը՝ որպես երկիր, որը իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդման գործում, լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Բայց դրանից առաջ պետք է որոշել, թե նորմատիվ իրավական առումով ինչպես են կարգավորվում այն հարցերը, որոնք կապված են գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ»,- ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը՝ Աննա Նաղդալյանը հստակեցրեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ նոյեմբերի 8-ին կայացած քննարկումների ընթացքում որոշում կայացվեց քննարկումները տեղափոխել դեկտեմբերի 6-ին այն պատճառով, որ որևէ կոնսենսուս ձեռք չի բերվել այդ հարցի շուրջ: «Մենք, բնականաբար, ունենք տեսակետներ հարցի լուծման առնչությամբ, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ»,- շեշտեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքեց նաև հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ-ն արձագանքում այն հանգամանքին, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ կապված քննարկումները ներկայացնում է կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը: «Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակ, որը վերաբերում է անդամ 6 պետություններին: Եվ, բնականաբար, այս զարգացումը ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ը իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Ինչ վերաբերում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»,- պատասխանեց Աննա Նաղդալյանը:

Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահել է 2015-2016 թթ. և դա համարվում է Հայաստանի ամենահաջող նախագահություններից մեկը: Նաղդալյանն ասաց, որ սա կարող է համարել լավագույն պատասխանը Հայաստանի նախագահության հետ կապված բոլոր քննարկումներին:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծեց, որ Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է ՀԱՊԿ ամրապնդումն ու արդյունավետության բարձրացումը:

Հայերեն English Français Русский

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից

Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան

Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում

Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Խաղողօրհնեք Արենիում․ գինու զբոսաշրջության զարգացման հնարավորությունները համայնքում

ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն

Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները

Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել