Քաղաքականություն

Աննա Նաղդալյանն անդրադարձել է դեկտեմբերին Միլանում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությանը

1 րոպեի ընթերցում

Աննա Նաղդալյանն անդրադարձել է դեկտեմբերին Միլանում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հնարավոր հանդիպմանը դեկտեմբերին Միլանում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:

Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Միլանում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին, Աննա Նաղդալյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ մինչև տարվա վերջ՝ հենց ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ, կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Երբ հստակեցվի այդ հանդիպումը, հանրությունը, ըստ կարգի, դրա մասին կտեղեկացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ այս հարցով երբևէ չի եղել որևէ հանդիպում կամ բանակցություն, որի մասին հանրությունը չի տեղեկացվել: «Երբ հաստատվի, մենք ըստ կարգի դրա մասին կտեղեկացնենք»,- եզրափակեց Նաղդալյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում