Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի ԱԽ քարտուղարի նշանակման հարցը. «Կոմերսանտ»

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի ԱԽ քարտուղարի նշանակման հարցը. «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին:

Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) կմասնակցեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Ակնկալվում է, որ վերջակետ կդրվի ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում:

Պարբերականի դիվանագիտական աղբյուրները կազմակերպության երեք երկրում հայտնում են, որ ամենայն հավանականությամբ հաջորդ երեք տարվա ընթացքում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել Հայաստանի կողմից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո, որը կես տարի է պաշտոնավարել այդ պաշտոնում: Հետկանչման ընթացակարգերն ավարտին են մոտեցել նոյեմբերի 2-ին: Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Գլխավոր քարտուղարի պաշտոնի առավել հավանական թեկնածու է հանդիսանում Ստանիսլավ Զասը. 54-ամյա գեներալ-մայորը 2015-ի նոյեմբերի 4-ից գլխավորում է Բելառուսի ԱԽ քարտուղարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում