Պետական բյուջեի նախագծով հաջորդ տարվա արտաբյուջետային միջոցների համար հատկացվելու է 28 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով արտաբյուջետային միջոցների չափը նախատեսվում է մոտ 28 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 3-ին ԱԺ-ում 2019-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հաջորդ տարվա բյուջեի նախագծի առանձնահատկություններից է այն, որ այս տարվա ծրագրերում ներառված են նաև արտաբյուջետային շրջանառությունները: Մշտապես եղել է մտավախություն, որ արտաբյուջետային գործառություններն ավելի մեծ ռիսկեր են ներկայացնում,քան բյուջետայինը: Արտաբյուջետային միջոցների չափը մոտ 28 մլրդ դրամ է, որ ներառված է նախագծում: Շրջանառության մեջ է նաև փաթեթ, որով նախատեսվում է, ընդհանրապես արտաբյուջետային հաշիվները, որոնք գոյանում են պարբերաբար, դադարելու են գոյություն ունենալ և ընդհանուր կանոնների շրջանակում մուտքագրվելու են պետական բյուջե»,-ասաց Ջանջուղազյան

Նա անդրադարձավ նաև մի քանի հիմնական առանձնահատկությունների, որոնցով բացատրվում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Առաջինն այն հարկաբյուջետային կանոնների ամբողջությունն է, որը ընդունվել է նախորդ տարի: Այս հարկաբյուջետային քաղաքականության կազմված է այդ կանոնների ամբողջությամբ: Նախագիծը կազմելիս հաշվի են առել նաև այն սահմանափակումները, որոնք կապված են պետական պարտքի հետ:

Հայերեն Русский

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր