Քաղաքականություն

ՀՅԴ խմբակցության 2 պատգամավոր չի մասնակցել Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

ՀՅԴ խմբակցության 2 պատգամավոր չի մասնակցել Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի քվեարկությանը նիստից բացակայել են ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը և Ռոմիկ Մանուկյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթը խորհրդարանում կրկին չստացավ բավարար թվով ձայներ և չընդունվեց: Այս անգամ պակասում էր ընդամենը մեկ ձայն: Բարեփոխումների փաթեթին 105 պատգամավորներից կողմ քվեարկեց 62, դեմ՝ 2 պատգամավոր: Փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 ձայն:

Ազգային ժողովի նիստերի արձանագրություններում տեղադրված անհատական քվեարկություններից պարզ է դառնում, որ Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը բացակայել են: ՀՅԴ խմբակցության մյուս պատգամավորները կողմ են քվեարկել:

ԸՕ-ում բարեփոխումների փաթեթին միաձայն կողմ են քվեարկել «Ծառուկյան» խմբակցության բոլոր 31 պատգամավորները, «Ելք» խմբակցության 9 պատգամավորները, կողմ են քվեարկել նաև այն պատգամավորները, ովքեր լքել են ՀՀԿ խմբակցությունը և ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր միացել էին արտահերթ ընտրություները դեկտեմբերին անցկացնելու ստորագրահավաքին:

Փաթեթին դեմ են քվեարկել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում