Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է հրաժարականի դիմում

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է հրաժարականի դիմում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ի նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում իր դիմումը, ապա իր լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը կազմում և ստորագրում է ԱԺ նախագահը »,-ասաց Բաբլոյանը:

Ստորագրման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում