EXPO-RUSSIA ARMENIA 2018 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին կմասնակցի տարբեր ոլորտների ավելի քան 100 ընկերություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 17- 19-ը կանցկացվեն «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը և Երևանի բիզնես-ֆորումը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Expo Russia-Armenia 2018» ցուցահանդեսի տնօրեն Սվետլանա Զաբելինան նշեց, որ միջոցառումներին մասնակցելու են ընկերություններ ամենատարբեր ոլորտներից: Ներկայացված կլինեն ընկերություններ մեքենաշինության, էներգետիկայի, հանքաարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, բժշկության, կրթական և այլ ոլորտներից:

«Ավանդաբար միջոցառումներին բարձր մակարդակով մասնակցություն է լինում: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի գործադիր, օրենսդիր մարմինների անդամներ, դիվանագիտական հատվածի ներկայացուցիչներ: Այս տարի Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարելու է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Ցիբը»,-ասաց Սվետլանա Զաբելինան:

Միջոցառումների շրջանակում Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից և Բելառուսից իրենց ներուժը կներկայացնեն 100-ից ավելի ընկերություններ, որոնք խոշոր և փոքր բիզնեսից են: Սվետլանա Զաբելինան տեղեկացրեց, որ մասնակից ընկերությունների 50 տոկոսը նոր է: Հյուրեր են սպասվում Վրաստանից, Իրանից:

«Այս միջոցառումներն արդեն համարվում են լավ հարթակ տնտեսական, առևտրային հարաբերությունները զարգացնելու համար՝ ամրապնդելով նաև սոցիալական, մշակութային կապերը: Մասնակիցների համար մենք նախատեսել ենք 1000-ից ավելի առանձին հանդիպումներ»,-ասաց նա:

Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն կարևորեց «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի և Երևանի բիզնես-ֆորումի անցկացումը՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար:

«Իհարկե, մենք հետևում ենք, թե միջոցառումների շրջանակում հետագայում քանի ընկերություններ են կապեր հաստատել, սկսել համատեղ աշխատել: Այդպիսի արդյունքներ կան, սակայն, մի փոքր տխրեցնող է, որ ընկերությունները միմյանց հետ համագործակցության աշխատանքի մասին մեզ շատ ուշ են տեղեկացնում կամ չեն տեղեկացնում: Ես հաջողություն եմ մաղթում միջոցառումների ընթացքին, կարծում եմ, որ իսկապես լավ հնարավորություն է բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար»,-ասաց Անդրեյ Բաբկոն:

«Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Անատոլի Նիկոլաևը նշեց, որ նախատեսված է միջոցառումների բավական հագեցած օրակարգ:

«Պաշտոնական բացումից զատ, նախատեսված են ընդգրկուն բիզնես ծրագրեր, հանդիպումներ Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: «EXPO-RUSSIA ARMENIA»-ն ռուսական և արտասահմանյան ընկերությունների համար լավ հարթակ է հուսալի գործընկերներ գտնելու համար, հաստատելու ամուր կապեր և դուրս գալու նոր շուկաներ»,-ասաց նա:

Միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 17- 19-ը՝ «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում:

Հայերեն English Русский

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային

Աբու Դաբիում ավարտվել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների առաջին օրը

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում իր հնարավոր առաջադրման շուրջ քննարկումներ չկան

Հայաստանյան գիտական արդյունքի միջազգային տեսանելիությունն աճում է. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/11/26