Քաղաքականություն

Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին

2 րոպեի ընթերցում

Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը շարունակվում Է, չնայած Հայաստանի քաղաքական իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը պատմել Է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 8-ին:

«Պլանաչափ համատեղ աշխատանք Է ընթանում համագործակցության կոնկրետ ուղղություններով: Պերճախոս Է փոխադարձ առեւտրաշրջանառության դրական դինամիկան. 2018 թվականի առաջին կիսամյակում դրա աճը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 23,4 տոկոս՝ հասնելով 925,6 մլն դոլարի»,-նշել Է նա:

Դիվանագետը հավաստել Է, որ կողմերն առաջվա պես պահպանում են ինտենսիվ երկխոսությունը: «Հաշված ամիսների ընթացքում կայացել Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպում եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկու հանդիպում: Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով»,-ասել Է նա: Կարասինի կարծիքով, Մոսկվայի եւ Երեւանի նման հաճախակի շփման արդյունքը կդառնա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդումը «ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես Էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում