Քաղաքականություն

ՀՀ վարչապետի ու ԱՄՆ նախագահի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի ու ԱՄՆ նախագահի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում կար նպատակ և մեր, և ամերիկյան կողմից՝ հանդիպում կազմակերպելու: Այն տեղի չունեցավ երկու կողմերի օրակարգերի սղության պատճառով: Այս պահին նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, դեռ կլինեն ոչ միայն Ամերիկայի, այլև այլ երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպելու առիթներ»,- ասաց Բալայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում