Քաղաքականություն

Արցախի ՊՆ խոսնակը հայտնել է ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության» տապալման մասին

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊՆ խոսնակը հայտնել է ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության» տապալման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է ադրբեջանցիների կողմից Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության տապալման մասին: Այս մասին Սենոր Հասրաթյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով:

«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպեսև սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արցախի պաշտպանության նախարարության խոսնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում