Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում առաջընթացի համար. Մերկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի համար Եվրոպական Միության վիզաների ազատականացման հարցում առաջընթաց ունենալու հարցում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Գերմանիան աջակցելու Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը հասնելու հարցում: « Դուք գիտեք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք ԵՄ-ի հետ ունեն նաև Ասոցացման համաձայնագիր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է: Այդ հարցը սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում առաջընթաց կլինի, և մենք մեզանից կախված ամեն ի՞նչ կանենք այդ հարցում առաջընթացի հասնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մերկելը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ քննարկման ընթացքում արձանագրել են, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին ամիսներին ավելի շատ մարդիկ են գալիս Հայաստան, քան հեռանում են, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն արտագաղթը, այլ պետք է խրախուսեն հայրենադարձությունը: Եվ, իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այս գործընթացը»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

Հայերեն العربية English Русский

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում