Հայաստանը Թուրքիայի կողմից առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ազդակներ չի ստացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունն ամրագրված է Հայաստանի նոր կառավարության ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կնախաձեռնի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց:

Լրագրողի դիտարկմանը, թե թուրքական մամուլի բավականին բուռն արձագանքեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Բալայանն ասաց. «Մամուլում արձագանքներին ծանոթ ենք, հետևում ենք, բայց Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ մամուլի արձագանքներով քաղաքականություն է իրականացվում»:

ԱԳՆ խոսնակը նշեց, որ եթե թուրքական իշխանությունները համապատասխան ազդակներ ուղարկեն, որ նրանք պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, հայկական կողմը կդիտարկի այդ ազդակները: «Այս պահի դրությամբ մենք թուրքական իշխանություններից ազդակներ չունենք: Հակառակը, դուք ինքներդ հետևել եք Թուրքիայի նախագահի այցին Ադրբեջան, նախորդ շաբաթ Թուրքիայի արտգործնախարարի այցին Ադրբեջան, այնտեղ հնչած հայտարարությունները լրիվ հակառակն են ասում: Այսինքն, որևէ ազդակ, ակնարկ կամ ուղերձ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սահմանը բացել, մենք չունենք»,-ասաց Տիգրան Բալայանը:

Հայերեն العربية English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին