Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը՝ նոր «խաբկանք» միջազգային հանրության համար. փորձագետ

5 րոպեի ընթերցում

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը՝ նոր «խաբկանք» միջազգային հանրության համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո երկիրը, կարծես թե, թևակոխում է նոր շրջափուլ, որտեղ երկրի նախագահն՝ ի դեմս Էրդողանի ունի էականորեն մեծ լիազորություններ և վերահսկողության լայն շրջանակ: Ստեղծված նոր պայմաններում բավականին ուշագրավ էր Թուրքիայում ավելի քան 2 տարի տևած արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը: Որո՞նք էին նման որոշում կայացնելու իրական պատճառները:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ստեղծվեցին բավականին շահավետ պայմաններ երկրում իրավիճակը «կայուն և անվտանգ» պահելու և գյուլենականների դեմ պայքարի պատրվակով սեփական լիազորություններն ընդլայնելու համար: Այս խնդիրների իրագործման հարցում ամենակիրառական գործիքը դարձավ արտակարգ դրության ռեժիմը: Երկրում հաստատված արտակարգ դրության պայմաններում ձերբակալվեց ավելի քան 120.000 մարդ (ոստիկաններ, ռազմական գործիչներ, ԶԼՄ և քաղհասարակության ներկայացուցիչներ), հետապնդումների ենթարկվեցին բոլոր այլախոհները, փակվեցին գրեթե բոլոր անկախ լրատվամիջոցները, և ակտիվացավ պայքարը քրդական գործոնի դեմ:

Այժմ, երբ արտահերթ նախագահական ընտրություններից հետո Էրդողանի ընդլայնված լիազորություններն արդեն իսկ մտել են ուժի մեջ (լիազորություններն ընդլայնվել են 2017թ. հանրաքվեի արդյունքում Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով), երկրում արտակարգ դրության ռեժիմի պահպանումն արդեն չէր դիտվում որպես անհրաժեշտություն:

Նախ, վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, ժողովրդավարության արձանագրված հետընթացը, մարդու հիմնարար իրավունքների խախտումները հայտնվել էին միջազգային հանրության քննադատության թիրախում, ինչի արդյունքում մի շարք գործընկեր երկրների հետ (ԱՄՆ, ԵՄ անդամ երկրներ) հարաբերություններում նկատվում էր որոշակի լարվածություն: Նման պայմաններում առաջացել էր Թուրքիայի շուրջ ստեղծված բացասական ֆոնի մեղմման, հնարավոր ճնշումների նվազեցման անհրաժեշտություն, և, ամենայն հավանականությամբ, արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը կուղղվի հենց այդ խնդիրների լուծմանը:

Երկրորդ, հաջորդ 5 տարիների ընթացքում Էրդողանը փորձելու է հավաքել բավականաչափ ընտրազանգված՝ ապահովելու իր հերթական հաղթանակը ընտրություններին: Դրան հասնելու համար Էրդողանին անհրաժեշտ էր ազդակ ուղարկել սեփական հանրությանը, որ իր լիազորությունների ընդլայնումից հետո երկրում իրավիճակն արդեն իսկ «վերահսկելի է» և «անվտանգությանը սպառնացող ցանկացած խնդիր կստանա արագ արձագանք և լուծում», ուստի արտակարգ դրության ռեժիմը պահպանման կարիք այլևս չկա:

Հաշվի առնելով տարիներ շարունակ Էրդողանի վարած քաղաքականությունն ու գործելաոճը՝ կարելի է փաստել, որ արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության համար նախատեսված «խաբկանք», ծխածածկույթ, քանզի այդ որոշման արդյունքում Թուրքիայի ներսում ժողովրդավարության կամ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի զգալի փոփոխություն պարզապես չարժե ակնկալել: Այս ամենի վառ ապացույցն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից պատրաստված ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ օրենքի նախագիծն է, որը ենթադրում է արտակարգ դրության որոշակի տարրերի պահպանում: Օրինագծով նախատեսվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման նոր հնարավորություններ, բողոքի ակցիաների արգելման նոր հիմքեր և այլն:Մինչև հուլիսի վերջ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը, և, անկասկած, կընդունվի:

Ամփոփելով՝ նշենք, որ նախագահական ընտրություններից և լիազորությունների ընդլայնումից հետո Էրդողանը, գուցեև, մի փոքր քողարկված, սակայն շարունակելու է իր իշխանության ամրապնդմանն ուղղված քայլերը: Արտակարգ դրության ռեժիմն, ըստ էության, ծառայեց գլխավորապես այդ նպատակին, և այժմ թուրքական իշխանություններն, ամենայն հավանականությամբ, կփորձեն որոշակի դիվիդենտներ քաղել նաև դրա չեղարկման որոշումից:

Գրետա Ավետիսյան

փորձագետ

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում