Հուլիսի 16-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 հուլիս, 2018

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

ՀՀ կառավարության նստավայրում (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1)

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կազմակերպում է հանդիպումներ՝ Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումներ քաղաքացիական հասարակության հետ քննարկելու համար: Դիտորդական առաքելություններ իրականացրած հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումը կկայանա ժամը 11:00-ին:

V

14:00-ին

ՀՀ կառավարության նստավայրում (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1)

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կազմակերպում է հանդիպումներ՝ Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումներ քաղաքացիական հասարակության հետ քննարկելու համար: Կուսակցությունների հետ քննարկումը կլինի ժամը 14:00-ին:

V

ՀՀ նախարարություններ

11:00-ին

ՀՀ ԱԳՆ-ում

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային հարցերի շուրջ ճեպազրույց կունենա լրագրողների հետ։

V

Պետական կառույցներ

12:00-ին

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա համաշխարհային օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի, Հայաստանի օրերը Մոնակոյում՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին, "ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO" խորագրով միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Վրույր Փենեսյանի ասուլիսը: Թեմա. Հայաստանի օրեր Մոնակոյում, բարեգործական համերգ Օպերա դե Մոնտե Կարլոյում՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին, հայկական կոնյակների և գինիների համտես, հայկական լյուքս դասի ապրանքանիշների ցուցադրություն:

V

13:00-ին

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)

տեղի կունենա քաղաքագետներ Նարեկ Մինասյանի և Գրետա Ավետիսյանի ասուլիսը: Թեմա. ՀՀ վարչապետի Բելգիա կատարած այցը, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԵՄ հարաբերություններ, ղարաբաղյան հարց:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

09:00-ին

«ՕքսԵՋեն»-ի գրասենյակից (Դավիթ Անհաղթի 23, 19)

կմեկնեն Դիլիջան, որտեղ ժամը 11:00-ին Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս հոթելում կմեկնարկի Դիմակայունության մարզային ֆորումը: Այն նախաձեռնել են «ՕքսԵՋեն» հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ: Ֆորումի ընթացքում քննարկվող թեմաներն են՝ համայնքների դիմակայունության հիմնահարցերը: Երեխաները և աղետների ռիսկի նվազեցումը: Գենդերային ուղղորդումը ԱՌՆ-ում: ԱՌԿ պլանների ներդրումը ՀՀ մարզային և համայնքային մակարդակներում: Ժամանումը Երևան ակնկալվում է ժամը 19:00-ին: Ցանկության դեպքում հետադարձը հնարավոր է կազմակերպել ավելի շուտ: Հեռ. (043) 401304:

10:00-ին

«Դաբլ Թրի բայ Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում (Գրիգոր Լուսավորչի 4/2, կրկեսի հարևանությամբ)

տեղի կունենա «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» թեմայով կլոր սեղան քննարկում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Կներկայացվի նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը քրեակատարողական համակարգում կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ։

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Բլից Ինֆո» մամուլի ակումբի

հյուրն է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Արթուր Ղազարյանը: Թեմա՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակ. հետագա զարգացումներ:

11:00-ին

Մեդիակենտրոնում

տեղիկունենաՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,դեսպան ՊյոտրՍվիտալսկիի մամուլիասուլիսը:

V

11:00-ին

«Հայելի» ակումբի

հյուրերն են լեզվաբան Նարինե Դիլբարյանը և քաղաքագետ Արա Պապյանը: Թեմա-Հայաստանը նոր մարտահրավերների առջև,վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել,Մնացականյան-Մամեդյարով ճանաչողական հանդիպումը,Մոսկվան նկատել է Հայաստանում իշխանական վերնախավում ԼՂ խնդրի շուրջ անորոշությունը:

12:00-ին

«Հայելի» ակումբի

հյուրերն են քաղաքաետ Ազատ Արշակյանը և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա-վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել,մեսիջներ ,Մնացականյան-Մամեդյարով ճանաչողական հանդիպումը, ԼՂ խնդիր:

12:00-ին

«Հենարան»մամուլի ակումբում

կհյուրընկալվեն«Կոմիտաս» փառատոնի ղեկավար Տիգրան Հեքեքյանը, Հայաստանի ազգայինֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի ղեկավար Գաել Դարշեն եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային խորհրդական Ալեքս Բորտոլան: Թեմա՝ «Կոմիտաս» փառատոնի շրջանակում հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես կգան համատեղ ելույթով:

V

13:00-ին

«Հայելի» ակումբի

հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Թեմա՝Հայաստանը նոր մարտահրավերների առջև,վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել,Մնացականյան-Մամեդյարով հանդիպոմը:

13:30-ին

«Հայելի» ակումբի

հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Թեմա-ՀՀ վարչապետի Բելգիա կատարած այցը, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԵՄ հարաբերություններ, ղարաբաղյան հարց:

Մշակույթ

20:00-ին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի մենահամերգը: Ծրագրում հայաստանյան պրեմիերա է՝ Ալիսիա Թերզյան, Լորենցո Դոնաթի, Յոհաննես Բրամս և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երգչախմբի գեղ.ղեկավար՝ Սարինա Ավթանդիլյան:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ