Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 հուլիս, 2018

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

12:00-ին

ԱԺ 334 սրահում

տեղի կունենա ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստը:

V

ՀՀ կառավարություն

10:00-ին

ՀՀ կառավարության նստավայրում (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1)

տեղի կունենա կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումը: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է հանդիպումների շարքը՝ Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումներ քաղաքացիական հասարակության առանձին խմբերի հետ քննարկելու համար:

V

11:00-ին

ՀՀ կառավարության նստավայրում (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1)

տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց շահերով զբաղվող կազմակերպությունների հետ հանդիպումը: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է հանդիպումների շարքը՝ Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումներ քաղաքացիական հասարակության առանձին խմբերի հետ քննարկելու համար:

V

Պետական կառույցներ

12:00-ին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում

տեղի կունենա նիստ: Հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, պարզելու, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաներն ու քվոտաները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ասենք, ձկան և խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սևանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առևտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը և այլն: Հանձնաժողովը ուսումնասիրել է 27 պետական մարմինների կողմից վերոնշյալ թույլտվությունների տրամադրման գործընթացները, որի արդյունքում բացահայտել է ոչ մրցակցային հիմունքներով, առանց մրցութային կարգի իրականացվող 45 գործառույթներ: Հանձնաժողովի նիստում կներկայացվեն բացահայտված խնդիրները:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

Իսահակյան 37 հասցեից

կմեկնեն Արմավիր քաղաք, որտեղ ժամը 11:00-ին Չարենցի 26 հասցեում «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրավիրում է լուսաբանելու Արմավիրի թիվ 8 մսուր-մանկապարտեզի պաշտոնական վերաբացման արարողությունը: Մանկապարտեզի գույքի, անկողնային պարագաների տրամադրումը, ինչպես նաև խաղահրապարակի տեղադրումն իրականացրել է «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Վերադարձը համայնքից՝ ժամը 12:00-ին: Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով (+374) 98132112 հեռախոսահամարով:

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվող ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումների մասին, կանդրադառնա նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին։

12:30-ին

Հայելի ակումբ

Հյուրն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Թեմա՝ներքաղաքական հարցեր,վերջին աղմկահարույց ձերբակալություններ , արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ակտիվությունը, հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժեր և դիպուկահարների ակտիվություն: Ադրբեջանի ԱԳՆ-ին լուրջ անհանգստացած է ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիք տեղակայման հարցով:

12:30-ին

«Մեդիա կենտրոնում»

տեղի կունենա քննարկում «Ազգային փոքրամասնությունների իրավունքները՝ նոր Ընտրական օրենսգրքում» թեմայով։ Բանախոսներն են` Վարդինե Գրիգորյան, ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող, Համլետ Սմոյան, «Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի անդամ, Ռազմիկ Խոսրոև, «Ատուր» ասորիների միության ներկայացուցիչ, դերասան, Իրինա Գասպարյան, Ասորական ֆեդերացիայի նախագահ և Սայիդ Ավդալյան «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-յի նախագահ

V

13:00-ին

Հայելի ակումբի

հյուրն է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Թեմա՝շուրջ 100 հազար քաղաքացի ազատվում է մինչև այս տարվա հունիսի 1-ը կուտակած գյուղվարկերի տույժ-տուգանքներից.ինչ է փոխվելու:

13:30-ին

Հայելի ակումբի

հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ակտիվությունը, հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժեր և դիպուկահարների ակտիվություն: Ադրբեջանի ԱԳՆ-ին լուրջ անհանգստացած է ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիք տեղակայման հարցով:

V

Մշակույթ

15:00-ին

Նկարիչների միությունում

տեղի կունենա «Էրեբունի-Երեւան» խորագրով հանրապետական ցուցահանդես:

V

17:00-ին

Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում

Creative Armenia-ն տոնելու է իր առաջին տարեդարձը։ Ներկա են լինելու բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, մեծանուն արվեստագետներ և Հայաստանի ստեղծարար ոլորտի շատ ներկայացուցիչներ: Կլինեն մի քանի հետաքրքիր հայտարարություններ, այնուհետև ընդունելություն։

V

17:00-ին

Տաթևի վանքի բակում

տեղի կունենա «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Ստեղծագործության խոսքերը գրել է հանրահայտ ֆրանսիացի գրող Լոռան Գոդեն, իսկ երաժշտության հեղինակն է ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը: Ստեղծագործությունը կկատարեն Ռոլան Հայրապետյանի ղեկավարած ֆրանսիական Musicatreize համույթը և Ֆրանսիական ռադիոյի ու Տաթևի մանկական երգչախմբերը: Նույն ստեղծագործությունը կհնչի նաև Դիլիջանում՝ քաղաքի ամֆիթատրոնում,հուլիսի7-ին, ժամը 18:00-ին: IDeA հիմնադրամն ու «Տաթևի վերածնունդ» հիմնադրամն այս համերգային ծրագիրը կազմակերպում են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին ընդառաջ:

18:00-ին

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Տեղի կունենա Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Պոգուդինի համերգը «Երգը միավորում է» խորագրով:

Հոգեւոր

11:00-ին

Դաշավան համայնքում

կօծվի Արարատյան Հայրապետական թեմի Դաշտավան համայնքի նորակառույց եկեղեցին՝ ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Եկեղեցու շինարարությունը մեկնարկել էր 2012թ.: Շուրջ 7 տարի տևած աշխատանքներից հետո` հուլիսի 6-ին, եկեղեցին կօծվի ու կանվանակոչվի:

Հայերեն Русский

Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար

Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու

Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ազգային երգ ու պար Օձունում. օգոստոսի 2-ին կանցկացվի «Ճախրուկ» ներառական փառատոնը

Մարտունիի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը