Հաճելի է վերադառնալ պետդեպարտամենտ. ՀՀ նախագահը գրառում է կատարել հյուրերի գրքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով հունիսի 29-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարության շենքում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, այցի ավարտին գրառում է կատարել պետքարտուղարության հյուրերի գրքում։
«Հաճելի է վերադառնալ պետդեպարտամենտ և իմ առաջին հանդիպումն (որպես ՀՀ նախագահ-խմբ.) անցկացնել պետքարտուղարի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է ՀՀ նախագահ Սարգսյանը:

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած հանդիպմանը Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։