10 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
07 հունիս, 2018
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ նախագահական |
|
|
|
11:00-ին |
Ազգային ժողովում |
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: |
V |
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
|
08:30-ին |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մոտից |
կմեկնեն Ծաղկաձոր,որտեղ հունիսի 7- 8-ը Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրումկանցկացվի ֆիզիկական կուլտուրայիևսպորտի ոլորտում համագործակցության համաձայնագրի անդամ ԱՊՀ երկրներիֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը, որի կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրներիֆիզիկական կուլտուրայի ևսպորտի ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյան - հեռ.(011) 54-69-33 |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10:30-ին |
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) |
կկայանա ազգային բարերար, անվանի դիվանագետ և պետական գործիչ Մանուկ Բեյ Միրզայանին (1769-1817) նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Թուրքիայից: |
V |
|
15:00-ին |
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում |
«Ավրորայի» հերոսները և«Ավրորա» նախաձեռնությանհիմնադիրները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ։ Թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հայկ Դեմոյանի հեղինակած՝ «Armenian Legacy in America. 400 Years of Heritage» («Հայկական ժառանգությունը Ամերիկայում: Ժառանգության 400 տարիները») գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է Նուբար և Աննա Աֆեյանների հովանավորությամբ։ Նույն օրը, ժամը 15:00-ինԵՊՀ Չարենցի անվան դահլիճում Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր, ամերիկյան «The Boston Globe» պարբերականի հետաքննական թիմի հիմնադիր-անդամ Սթիվեն Քյուրքչյանը բաց դաս կանցկացնի։ Դասը կլինի անգլերենով (հայերեն թարգմանություն նախատեսված չէ): Հավատարմագրված լրագրողներին, օպերատորներին և լուսանկարիչներին հրավիրում ենք լուսաբանելու այս միջոցառումները։ |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
09:15-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» |
սրահում տեղի կունենա հայ-բրիտանական գործարար համաժողով, որին կմասնակցեն 10 բրիտանական և շուրջ 100 հայկականբիզնես ընկերություններիներկայացուցիչներ։Բացման խոսքով հանդես կգանՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Նորին Մեծության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը և ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը։ Ելույթներին կհետևեն թեմատիկ պանելային քննարկումներ և անհատական հանդիպումներ բրիտանական և հայկական գործարարների միջև։ Հայաստան է ժամանել բրիտանական բիզնես պատվիրակություն՝ ուսումնասիրելու ՄԹ-Հայաստան գործարար համագործակցության հնարավորությունները: 095 952305 |
V |
|
11:00-ին |
Կորյունի 19ա հասցեում («Ուրարտու» համալսարանի շենք, 3-րդ հարկ) |
Տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպում է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական դրույթների քննարկում: Փորձագետներ՝ Հրանտ Բագրատյան, Վահագն Խաչատրյան, Աշոտ Մարկոսյան: |
|
|
14:00-ին |
«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում (Սայաթ-Նովա 19) |
տեղի կունենա «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի և Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպած «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթին աջակցում և հովանավորում են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը, Զիգզագ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը: |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
11:00-ին |
Չայկովսկու անվան միջն.երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվ. համերգասրահում |
կմեկնարկի Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Ժյուրիի առջեւ հանդես կգան մրցույթի մասնակից թավջութակահարները։ |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:30-ին |
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում |
տեղի կունենաԱնհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ Սերգեյ Գյոզալյանի ասուլիսը՝ վարորդների մասնակցությամբ։ Թեման՝ «Անվստահություն. դժգոհությունև պահանջ՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանի հրաժարականի. ինչո՞ւ. ի՞նչ ակնկալիքներ ունեին վարորդները. ի՞նչ կարող էր փոխվել ոլորտում այս կարճ ժամանակահատվածում և ինչ են պատրաստվում անել ավտովարորդները»։ |
|
|
12:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբի |
հյուրն է Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը: Թեման՝ «Աղձքի հայոց արքաների հուշահամալիրում պեղումները վերսկսվել են բացառիկ նորություններով. հայտնաբերվել են վաղ միջնադարի եզակի պատկերազարդ տապանաքար և պալատական կառույց: Հ.Սիմոնյանը կխոսի պեղումների ընթացքի ու այլ նորությունների մասին, ինչպես նաև կցուցադրի թեմային առնչվող նյութեր»: |
V |
|
12:30-ին |
Մեդիակենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝ «Սփյուռքին ներգրավելու ռազմավարություն. որո՞նք են լինելու նոր կառավարության նոր քայլերը» թեմայով: Բանախոսներ՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյան, սփյուռքահայ գրականության դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյան, արևելագետ Արաքս Փաշայան,սոցիոլոգ, սփյուռքի փորձագետ Սյուզաննա Բարսեղյան, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն ՐաֆֆիԴուդակլյան,փաստաբան ՏիգրանՍարգսյան: |
|
|
13:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբի |
հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Թեման՝ «Լույս է տեսել «Հյուսիսային Արցախ» գրքի ռուսերեն տարբերակը: Գրքի նպատակը, քաղաքական նշանակությունը և կարևորությունը տարածաշրջանային գործընթացների համատեքստում»: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
Գրողների միությունում |
տեղի կունենա Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակի հանձնում: |
V |
|
17:00-ին |
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում |
կբացվի «2018 Էքսպոյից առաջ» խորագրով խմբային ցուցահանդեսը, որին Հայաստանի արվեստագետների հետ մեկտեղ կմասնակցեն նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից հրավիրված հեղինակներ։ Ցուցադրության կոնցեպտն է «Ոչ ավանդական արվեստը»։ Ցուցահանդեսին կհաջորդի «Երևան Արտ Էքսպո 2018»-ը, որը կկայանա 2018 թ. հունիսի 17-ին «Երազ» գործարանի լքված տարածքում՝ ճարտարապետ Արա Կարապետյանի աջակցությամբ։ |
|
|
17:00-ին |
Նկարիչների միության մեծ սրահում /Աբովյան 16/ |
տեղի կունենաՍաթենիկ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում կներկայացվեն նկարչուհու տարբեր տարիների, մասնավորապես վերջին ժամանակաշրջանի ստեղծագործական լավագույն աշխատանքները: |
|
|
|
Սպորտ |
|
|
|
12:00-ին |
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ֆուտբոլի ակադեմիայում |
կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: |
V |