Թբիլիսիի պետական համալսարանում հայ ուսանողների համար կսահմանվեն հատուկ տեղեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առկա վիճակի և հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Նախարարն ընդգծել է բուհի Հայագիտության բաժնի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել։ Քննարկվել են նաև միջազգային և փոխանակումների ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ, մասնավորապես ռեկտորը նշել է, որ ԹՊՀ-ն հնարավորություն ունի վերջերս միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրված ֆիզիկայի մագիստրատուրայի և մաթեմատիկայի PhD-ի շրջանակներում հայ ուսանողների համար հատուկ տեղեր սահմանել։

Հայերեն Русский

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցը մնում է ռուս-ադրբեջանական օրակարգում. Պեսկով

Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին

Հայաստանը՝ հանքարդյունաբերական ներդրումների և համագործակցության հարթակ. հոկտեմբերի 16-17-ին կանցկացվի Mining Armenia Forum-ը

Հայտնի են տնտեսագիտության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակակիրների անունները

Նոր տիպի ծխախոտները լուրջ մարտահրավեր են, թիրախում դեռահասներն են

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում