ԵԱՏՀ-ն պլանավորում Է աստիճանաբար ներդնել զուգահեռ ներմուծման սկզբունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) պլանավորում Է աստիճանաբար ներդնել զուգահեռ ներմուծման սկզբունքները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Այսօր դա հրատապ բանավեճի թեմա Է: Այս գաղափարի կողմնակիցներն ավելի շատ են, քան երեք տարի առաջ, երբ մենք բանակցություններ Էինք վարում: Այժմ մենք առաջարկում ենք փուլ առ փուլ անցնել այդ սկզբունքին, որպեսզի այն նվազ հիվանդագին լինի ազգային կառավարությունների համար»,- ասել Է նա:

Սարգսյանը նշել Է, թե երկյուղներ կան զուգահեռ ներմուծման ներդրման դեպքում կեղծամակնիշ արտադրանքի ավելանալու կապակցությամբ: «Անշուշտ, կան թեր եւ դեմ փաստարկներ, բայց, ամբողջությամբ վերցված, մենք բաց շուկաների եւ մրցակցության կողմնակիցներ ենք»,- հավելել Է նա: ԵԱՏՀ-ի ղեկավարի խոսքով՝ քննարկվում են զուգահեռ ներմուծման խնդրի լուծման փոխզիջումային տարբերակներ մի շարք ապրանքների համար:

«Օրինակ՝ համատարած չդարձնել զուգահեռ ներմուծումը, այլ այդ հնարավորությունը սահմանել կոնկրետ ապրանքների, ոլորտների համար. այնտեղ, որտեղ պահանջվում Է: Եթե, ասենք, դեղորայքային պատրաստուկների, բժշկական իրերի ոլորտում օրինականացնենք զուգահեռ ներմուծումը, դա կհանգեցնի մրցակցության ուժեղացման, գների իջեցման:

Օրինակ, Հայաստանում մենք դա իրականացրել ենք, եւ արդյունքներն ակնհայտ Էին: Եթե մենք դա անենք Միության մասշտաբներով, ապա, ինձ թվում Է, դրանից մենք բոլորս կշահենք»,- ընդգծել Է նա:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա