Քաղաքականություն

Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է Լիտվայում (համատեղության կարգով նաև՝ Լատվիայում և Էստոնիայում) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ 89 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Էստոնիայից և Լատվիայից հետո Լիտվան երրորդ ԵՄ անդամ պետությունն է, որը վավերացնում է այս պատմական համաձայնագիրը»,- գրել է Մկրտչյանը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Մինչ Լիտվայի կողմից վավերացումը համաձայնագիրը վավերացրել էին նաև Լատվիան և Էստոնիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում