Տնտեսություն

 Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել

1 րոպեի ընթերցում

 Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում, հայկական պետհամարանիշներով ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել՝ պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան:

«Արմենպրես»-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացրին, որ հարցի կարգավորման համար բանակցություններ են ընթանում:

Մաքսակետում ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններին պատկանող ավտոբուսների կուտակումներ կան:

Նախարարությունից տեղեկացրին, որ տրամադրված լիցենզիան պետք է գործեր հունիսի 1-ից, սակայն ռուսական կողմում սկսել են լիցենզիան պահանջել ավելի վաղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում