Տնտեսություն

Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով

1 րոպեի ընթերցում

Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս պահին սպառման համար Իրանից գազ գնելու համար բանակցությունների չի վարում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Նման բանակցություններ այս պահին չենք վարում, որովհետև դա շատ բարդ գործընթաց է պահանջում, և մենք պետք է ամբողջությամբ հասկանանք իրավիճակը, որպեսզի կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գրիգորյանը:

Միևնույն ժամանակ, նախարարը շեշտեց, որ հնարավոր տարբերակներ, իհարկե, կան ու նաև այդ հարցը պետք է քննարկեն:

Արթուր Գրիգորյանը նաև նշեց, որ Իրանի հետ այս պահին բանակցությունների մեջ են, որպեսզի կարողանան էլեկտրաէներգիա-գազ փոխանակման եղած մակարդակը պահպանել ու ավելի բարելավել պայմանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում