Փաշինյանը խոստանում է ապահովել իշխանական կաբինետից անկախ դատարան և առանց կաշառքի դատավճիռներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում դատավորներին հրահանգ տալ: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն այդպիսի գործընթացի մեջ իրեն չի դնի:

«Ես նման գործընթացի մեջ ինձ չեմ դնի, որովհետև եթե մեկ անգամ դատարանին որևէ հրահանգ տանք, ապա դա նշանակում է, որ դատարանն այլևս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի: Մենք կարևորում ենք անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանի Հանրապետությունում: Դրա համար տեսնում ենք երկու գործնական անելիք: Նախ` դատարաններին իշխանական կաբինետներից և որևէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն, երկրորդ՝ ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի: Յուրաքանչյուր դատավոր, ով հավակնել է այդ պաշտոնին, պարտավոր է իր իրավասությունների շրջանակում կայացնել որոշումներ: Ահա այս քաղաքական պայմանն ապահովված է և դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով վերջին օրերին առկա անհնազանդության ակցիաներից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե դրանք իրականացվում են հեղափոխության անունից, ուրեմն պետք է դադարեցվեն:

«Այդ հարցերը բարձրացնող քաղաքացիները պետք է աշխատեն կառավարության հետ, որովհետև սա իրենց կառավարությունն է: Իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ապա ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Սիրո հանդուրժողականության մթնոլորտը թող որևէ մեկը չփորձի մեկնաբանել թուլության մթնոլորտ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն

Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը

Հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում լցվածության բարձր մակարդակ է արձանագրվել․ Խուդաթյան

Հորդառատ տեղումների արդյունքում Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցվել է, Սևանա լճի մակարդակը՝ բարձրացել

Իրանը հերքել է Թրամփի պնդումները, որ շուտով համաձայնագիր կկնքվի

Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանուկյանի տանը

ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում

Ախուրյանում գնահատում են տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքները

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. մայիս, 2026

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ