Տնտեսություն

Նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտներն աճել են 14.6 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտներն աճել են 14.6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները 2017թ. նախորդ տարվա համեմատ աճել են 14.6 տոկոսով: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ռուսաստանում խորը ճգնաժամից հետո իրավիճակը գնալով ավելի շտկվեց, ինչն էլ ազդեցություն ունեցավ տրանսֆերտների աճի վրա։ Իհարկե, եթե Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չլինեին, միգուցե մենք ունենայինք շատ ավելի բարձր թվեր», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ջավադյանը

ԿԲ նախագահը հավելեց, որ ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտները նախորդ տարվա նույն ժ-ժամանակահատվածի նկատմամբ աճել են նաև այս տարվա առաջին 4 ամիսներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում