Տնտեսություն

ՊԵԿ-ն ապրիլին ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ մուտքեր

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ն ապրիլին ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ մուտքեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն 2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը: Պետական բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 390 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 7.5 տոկոս կամ 27.3 միլիարդ դրամի աճ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ապրիլին ՊԵԿ-ն ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ, որից 108.3 միլիարդ դրամը գանձվել է հարկային, իսկ 22 միլիարդ դրամը մաքսային մարմինների կողմից: 50 միլիարդ դրամով նվազել են գերավճարները: Ապրիլին 9 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ է վերադարձվել բիզնեսին: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել ապրիլի ցուցանիշները՝ հանձնարական տալով մայիսին և 2018-ի ընթացքում նույնպես պահպանել առաջանցիկ տեմպերը: Էական աճ է արձանագրվել արտահանման և ներմուծման ծավալներում: Հատկանշական է, որ մուտքերը ՊԵԿ-ը գերակատարել է 84 և 85 խմբերում ընդգրկված ապրանքերին տրված արտոնությունների, այսինքն՝ դրանց ներմուծումը սահմանին ԱԱՀ-ից ազատելու պայմաններում. այսպես, չորս ամիսների ընթացքում 75 միլիարդ դրամի չափով ներմուծված մեքենասարքավորումների դիմաց տնտեսվարողներից չի գանձվել 15 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ: ՊԵԿ-ի առաջանցիկ ցուցանիշը ոչ միայն տնտեսական աճի, այլև ստվերի դեմ պայքարի և վարչարարության արդյունք է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում