Մայիսի 7-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 մայիս, 2018

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ից

ՀՀ ԱԺ 334 դահլիճում

տեղի կունենան խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները

V

Պետական կառույցներ

12:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ)

կստորագրվի համագործակցության հուշագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) և Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտեի համալսարանի (ԲՖԿՀ, Université Bourgogne Franche-Comté, UBFC) միջև: Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ԲՖԿՀ պրեզիդենտ պրոֆեսոր Նիկոլյա Շայեն:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

12:00-ին

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճի նախասրահում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վարդան Այվազյանը կխոսի Հայաստանում սահմանադրական խնդիրների և հնարավոր ճգնաժամի ու դրանից խուսափելու ուղիների մասին:

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

«Փաստարկ» մամուլի ակումբի

հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Թեմա՝ դիտարկումներ իշխանափոխության գործընթացի վերաբերյալ.իրավա-քաղաքական, բարոյական ասպեկտներ:

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

հյուրն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Թեման՝ «Վարչապետի ընտրությունից առաջ. ներկայիս իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, սպասվող փոփոխությունները, գնահատականներ և ակնկալիքները»:

11:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի

հյուրն է փաստաբան Նորայր Նորիկյանը: Թեման՝ ստեղծված իրավիճակի հաղթահարման հնարավոր սահմանադրական, իրավական ելքերը:

11:00-ին

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում

տեղի կունենա ասուլիս։ Թեման՝ «Նաիրիտցիները մայիսի 8-իՀՀ վարչապետի ընտրությանը ընդառաջ. խոսք՝ հանրապետական մեծամասնություն կազմող կառավարությանը ևհետևողական պահանջ՝ ձևավորվելիք նոր համակարգից։ Նոր մանրամասներ՝ նաիրիտցիների Եվրոդատարանդիմելու և գործարանի անհապաղ ու հավանական վերագործարկման գործընթացի վերաբերյալ»։ Բանախոսներ.«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյան,նաիրիտցիներիպաշտպան Տիգրան Սարգսյան:

11:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Հումանիտար զարգացման միջազգային կազմակերպության ղեկավար Արման Ղուկասյանը և Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ կխոսեն Հաղթանակի զբոսայգում մայիսի 7-9-ը կայանալիք «Ազգերի անմահ սխրանքը» խորագրով միջոցառումների մասին:

12:00-ին

«Զարկերակ» մամուլի ակումբում (Բուզնադի 3/1, Երգի պետական թատրոնի հարևանությամբ)

տեղի կունենա քաղաքագետ Նարեկ Գալստյանի և փաստաբան Գևորգ Դավթյանի ասուլիսը: Թեմա՝ ներքին և արտաքին քաղաքական հնարավոր զարգացումները մայիսի 8-ից հետո: Քաղաքական և հասարակական խմորումների իրավական վերլուծությունը: Միջազգային փորձը նման իրավիճակներում:

12:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը կխոսի մայիսի 8-ին Ազգային Ժողովում կայանալիք ՀՀ վարչապետի ընտրության և հնարավոր զարգացումների մասին:

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի

հյուրն է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը: Թեման՝ առաջիկա քաղաքական գործընթացները և հնարավոր զարգացումները:

12:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբի

հյուրն է«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը: Թեմա՝ Թավշյա հեղափոխությունն ու Ղարաբաղյան հիմնախնդիրը, ռազմական անվտանգության խնդիրներ:

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: Թեմա՝ ներքաղաքական զարգացումների պատմական հետքը. հեղափոխություն, հեղաշրջու՞մ թե՞ իշխանափոխություն. պատմաքաղաքական վերլուծություն:

12:00-ին

«Անդրադարձ» մամուլի ակումբի

հյուրն է տեղեկատվական անվտանգության փորձագետ, մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը: Թեման՝ «Թավշյա հեղափոխության» արձագանքները մեդիա դաշտում. հայկական ցույցերի հիմնական առանձնահատկություններն ըստ միջազգային մամուլի, սոցիալական ցանցերի դերը հեղափոխության հաջողության մեջ, առցանց մեդիա եւ հեռուստատեսություն:

V

13:00-ին

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կներկայացնի վիճակագրական տվյալներ՝ նոր վարչապետի նկատմամբ մարդկանց տրամադրվածության և սպասելիքների մասին, կանդրադառնա նաև այն հարցին թե ինչ սպասելիքներ ունի ժողովուրդը համակարգային նոր փոփոխություններից և թե որքանով կբարելավվի ժողովրդի վիճակը հեղափոխությունից հետո և կարդարանան արդյոք նորընտիր վարչապետի հետ կապված նրանց սպասելիքները:

13:00-ին

«Բլից ինֆո» մամուլի ակումբի

հյուրն է կրթության փորձագետ, Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությանանդամ Անահիտ Բախշյանը:Թեմա՝ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականն ու կրթական համակարգի բարեփոխումները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջ:

13:00-ին

«Անդրադարձ» մամուլի ակումբի

հյուրերն ենռեժիսոր,ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը եւ դրամատուրգ Անահիտ Աղասարյանը: Թեման՝ ներհայաստանյան վերջին զարգացումները,երկրի վարչապետի հնարավոր փոփոխություննու Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը:

Հայերեն Русский