Քաղաքականություն

Ռուսաստանը միտված Է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը միտված Է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը միտված Է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը եւ հետագա ինտեգրացիոն համագործակցությանը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 4-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք քանիցս նշել ենք, որ հանդես ենք գալիս եղբայրական Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները երկրի Սահմանադրության հիման վրա, իրավական դաշտում, քաղաքական ուժերի միջեւ կառուցողական երկխոսության միջոցով լուծելու օգտին: Երկկողմ հարաբերությունների ոլորտում անփոփոխ կերպով տրամադրված ենք հայ գործընկերների հետ համատեղ դաշնակցային փոխգործակցության եւ ինտեգրացիոն համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված աշխատանքը շարունակելուն»,-ասել Է Զախարովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում