Քաղաքականություն

Ռուսաստանը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հետեւողական ուղեգիծ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ այսուհետեւ Էլ օժանդակություն Է ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 4-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անտարակույս, այդ խնդրում մենք շատ հետեւողական ուղեգիծ ունենք եւ ընդհանրապես դրանից չենք ընկրկում, ուստի կողմերին օժանդակություն ենք ցուցաբերելու նաեւ այսուհետեւ: Բայց, մեկ անգամ Էլ եմ ասում, հարկավոր Է սպասել Հայաստանի քաղաքական իրադրության կայունացմանը»,- ընդգծել Է Զախարովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում