Հայաստանն իր օրինակով ցույց տվեց, որ անիմաստ չէ բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնելը. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իր օրինակով ցույց տվեց, որ գործնականում անիմաստ չէ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով, այլ ընդհակառակը՝ նման քաղաքականությունն օգտակար է տվյալ երկրի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների մասին պատմող «Համբերատար բանակցողը» վավերագրական ֆիլմում:

«Չի կարելի հետխորհրդային երկրների առջև դնել կեղծ ընտրություն՝ լինել կամ Ռուսաստանի, կամ Արևմուտքի հետ: Դա բացարձակ գաղափարականացված, քաղաքականացված մոտեցում է, և այն, որ Հայաստանը պնդեց Եվրամիության հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք փաստաթղթերով ընդունում են իրավունքներն ու պարտավորությունները ինտեգրացիոն այլ գործընթացներում, ճիշտ ուղղությամբ արված քայլ էր»,- նշել է Լավրովը:

«Համբերատար բանակցողը» վավերագրական ֆիլմը ներկայացնում է ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը 2008-֊2018 թվականներին։ 80 րոպե տևողությամբ ֆիլմում բացառիկ հարցազրույցներ կան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Քարնեգի հիմնադրամի նախագահ, ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսի, Թուրքիայում ԵՄ նախկին դեսպան Մարկ Պիերինիի, Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի դեկան, Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Իրենց դիտարկումները ներկայացրել են նաև Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նիլ Մաքֆարլեյնը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը, Վալդայ ակումբի գիտական ղեկավար Ֆյոդր Լուկյանովը, Ամերիկյան ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Էնդրյու Քաչինսը:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով