Փաստ մեկնաբանությամբ

Իրաքում ապրող եզդիներին սպառնացող վտանգները մեծանում են. Բորիս Մուրազի

3 րոպեի ընթերցում

Իրաքում ապրող եզդիներին սպառնացող վտանգները մեծանում են. Բորիս Մուրազի

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքում եզդիների հանդեպ թուրքական պետության կողմից սպառնալիքը մեծանում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Իրաքի եզդիների հանդեպ թուրքական պետության ռազմական գործողություններին՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին։

«Վերջին շրջանում թուրքական պետությունը ռազմական ակտիվություն է ցուցաբերում իր հարևան պետությունների տարածքներում։ Հունվար ամսից սկսած ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի Աֆրին տարածաշրջանում, որտեղ կան նաև բազմաթիվ եզդիաբնակ գյուղեր։ Այսօր արդեն իսկ հայտնի են փաստեր տեսանյութերի տեսքով, երբ թուրք զինվորականները ստիպում են եզդիներին դավանափոխ լինել կամ նրանց մահապատժի են ենթարկում։ Կրկնվում է այն ամենն, ինչ տեղի ունեցավ 2014 թվականի ամռանը Իրաքի եզդիների հետ»,- ասաց Մուրազին և հավելեց, որ այսօր եզդիների հանդեպ ռազմական գործողություններ իրականացնում է ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, այլ Թուրքիայի Հանրապետությունը։

Նրա խոսքով՝ սրանով Թուրքիայի՝ եզդիների նկատմամբ սպառնալիքը չի վերջանում, որովհետև այդ երկրի ղեկավարը հայտարարել էր, որ նպատակ ունի ռազմական գործողություններ սկսել Իրաքի եզդիաբնակ Շանգալում։ Էրդողանն այդ ամենը պատճառաբանել է, որ այնտեղ կան Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) հարող զինված ուժեր։

«Չնայած Էրդողանի հայտարարությունից հետո կոնկրետ PKK-ական որոշ հրամանատարներ լքել են Շանգալը և հայտարարել, որ չեն պատրաստվում վտանգի ենթարկել տեղի խաղաղ բնակչությանը, Թուրքիան շարունակում է պնդել, որ տարածաշրջանում կան քուրդ զինյալներ, ովքեր Թուրքիայում ահաբեկիչ են ճանաչվել, և իրենք, այնուամենայնիվ, ռազմական գործողություն իրականացնելու մտադրություն ունեն։ Այդ քայլով Թուրքիան կփորձի զինաթափել PKK-ին հարող բոլոր զինված ուժերը և սա բխում է նաև Իրաքի շահերից»,- ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահը։

Մուրազին շեշտեց, որ չնայած եզդիաբնակ Շանգալն ազատագրված է, այնուամենայնիվ, 300.000 եզդիներ չեն վերադառնում իր բնակավայրեր և շարունակում է ապրել վրանային ճամբարներում։

«Խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ բնակավայրեր ականապատված են և այս պահին մարդկանց համար ոչ բնակելի։ Իմ դիտարկմամբ հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ առաջիկայում Իրաքում խորհրդարանական ընտրություններ են, և քրդական ուժերը նպատակ ունեն ստանալ փախստական եզդիների ձայները»,- ընդգծեց Բորիս Մուրազին և հավելեց, որ Իրաքի Քրդստանը իր վերահսկողության տակ է ուզում պահել ընտրությունները, քանի որ, փախստականների՝ Քրդստանից Շանգալ վերադառնալու դեպքում չի կարողանա վերահսկել ձայները։

Մուրազին շեշտեց, որ եզդիները կկարողանան վերադառնալ իրենց բնակավայրեր միայն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քրդերն անհրաժեշտ ձայները ստանան։

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում