Քաղաքականություն

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

1 րոպեի ընթերցում

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Դեսպանը հայտնել է, որ կառավարությունը համաձայնագիրն ուղարկել է օրենսդիր մարմնին՝ այն ընթացակարգի համաձայն վավերացնելու նպատակով:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում